Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը վտանգված է: Արդյո՞ք հնարավոր է պաշտպանվել «անկոչ հյուրերից»:

Փորձենք պարզել:

1.  Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ)

Մարդու պապիլոմա վիրուսը մի խումբ վիրուսների ընդհանուր անվանումն է, որոնք աշխարհում լայնորեն տարածված են: Գոյություն ունեն ՄՊՎ ավելի քան 100 տեսակներ, որոնցից առնվազն 14-ը քաղցկեղածին եմ: ՄՊՎ որոշ տեսակներ առաջացնում են արգանդի վզիկի քաղցկեղ (ըստ ԱՀԿ տվյալների՝ 70% դեպքերում դրանք 16 և 18 տեսակներն են):  Վիրուսը կարող է նաև առաջացնել հետանցքի, ամոթույքի (վուլվայի), հեշտոցի, առնանդամի և բերան-ըմպանի քաղցկեղ:

Հիշե՛ք, ներկայում վիրուսածին հիվանդությունների դեմ բուժում դեռևս չկա: Հիմնականում մարդու օրգանիզմն ինքնուրույն է պայքարում վիրուսի դեմ և «վնասազերծում» վերջինիս: Սակայն, երբեմն, վարակն անցնում է քրոնիկական ձևի՝ փոփոխություններ առաջացնելով բջիջներում՝ բերելով նախաքաղցկեղային, ապա` քաղցկեղային բջիջների առաջացման:

Նախաքաղցկեղային ախտաբանությունների բուժումը, սովորաբար, դժվարություն չի ներկայացնում և հնարավորություն է տալիս խուսափել քաղցկեղի զարգացումից: Դրա համար կարևոր է կանոնավոր անցնել սքրինինգային հետազոտություններ և իրականացնել ՊԱՊ թեստ (քսուկ` արգանդի վզիկի մակերեսից):

2.  В և С հեպատիտներ

Այս վիրուսներով կարելի է հաճախ վարակվել չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ, ինչպես նաև գեղեցկության սրահներում` մատնահարդարման և այլ միջամտություների ժամանակ, երբ պահանջվում է գործիքների մանրակրկիտ ախտահանում:
В և С հեպատիտների դեպքում անհրաժեշտ բուժման բացակայության դեպքում կարող են առաջանալ լյարդի ցիրոզ և քաղցկեղ: Վտանգավորությունը նրանում է, որ վիրուսներով վարակները հաճախ ընթանում է անախտանիշ, և հիվանդությունը կարելի է ախտորոշել միայն հատուկ հետազոտությունների օգնությամբ:
Գոյություն ունի հեպատիտ В-ի վակցինա, որը ներառված է կանխարգելիչ պատվաստումների Ազգային օրացույցում: Պատվաստումը երաշխավորում է վտանգավոր վիրուսից լյարդի պաշտպանությունը:

3. Էպշտեյն-Բարի վիրուս (ԷԲՎ) (4 տիպի հերպեսի վիրուս)

Էպշտեյն-Բարի վիրուսը կարող է բարձրացնել քթըմպանի քաղցկեղի, Հոջկինի լիմֆոմայի և ոչ հոջկինյան լիմֆոմաների զարգացման ռիսկը: Ուռուցքային հիվանդություններ զարգանում են ԷԲՎ վարակված մարդկանց որոշ մասի մոտ:  Գենետիկական առանձնահատկություններով պայմանավորված՝ ուռուցքներ հաճախ ախտորոշվում են  Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրների բնակիչների մոտ:

Վիրուսի դեմ վակցինա չկա:

4. 8 տիպի (HHV-8) հերպեսի վիրուս

Վիրուսի այս տեսակը (HHV-8) հայտնաբերվել է 1990-ական թվականներին:  Հետազոտություններն ապացուցում են, որ այն կապված է Կապոշի սարկոմայի առաջացման հետ: Ինչպես հերպեսի մյուս տեսակները, այնպես էլ HHV-8 տիպը փոխանցվում է սեռական հարաբերության ժամանակ և թքի միջոցով՝ օրինակ, ընդհանուր սպասքի կիրառման դեպքում: Վիրուսի հետևանքով քաղցկեղ հազվադեպ է զարգանում, հիմնականում իմունիտետի զգալի ընկճման դեպքում (ՄԻԱՎ կամ օրգանների փոխպատվաստումից հետո):

Վիրուսի դեմ վակցինա չկա:

5. Helicobacter pylori (H pylori)

Helicobacter pylori մանրէն բնակվում է ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթի վրա: Նրա կենսագործունեության արդյունքում կարող է բորբոքում առաջանալ, զարգանալ գաստրիտ կամ խոց: Արդյունքում` ստամոքսի պատերի վնասումը բերում է քաղցկեղի առաջացման:

Ստամոքսի լորձաթաղանթի փոփոխությունները ժամանակին հայտնաբերելու համար խորհուրդ է տրվում կանոնավոր անցնել սքրինինգային գաստրոսկոպիա: Միայն գաստրոսկոպիայի ժամանակ կարելի է ստամոքսի քաղցկեղը հայտնաբերել ամենավաղ շրջանում, երբ հիվանդությունը ենթարկվում է բուժման:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ